Այսօր 17:10 ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրիից ոչ հեռու գտնվող Գետք գյուղի տարածքում անհայտ տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը տեղում հայտնաբերել է 1964 թվականին ծնված Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքներով և բռնության հետքերով, այս մասին «Ազատությանը» տեղեկացրեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ Քր․ օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն կրելը):
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն Հարություն Գրիգորյանը Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրն է:
Հովհաննես Շողիկյան