Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունների համոզմամբ՝ «Մալազիական ավիաուղիներ»-ին պատկանող «Բոինգ-777» ինքնաթիռը սխալմամբ կործանել են ռուսամետ անջատողականները:
Վաշինգտոնում հրավիրած ասուլիսում հետախուզական ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, թե Ռուսաստանի անմիջական ներգրավվածության որևէ ապացույց չեն հայտնաբերել՝ ընդգծելով, սակայն, որ Մոսկվան ստեղծել էր բոլոր պայմանները, որոնք հանգեցրեցին այս ողբերգությանը:
Մասնավորապես, ըստ ամերիկացի մասնագետների, հենց ռուսներն են սովորեցրել ռուսամետ անջատողականներին օգտվել ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերից: