Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանի եղբորորդին 17 տարվա ազատազրկման դատապարտվեց


Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը դատարանում, արխիվ
Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը դատարանում, արխիվ

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 17 տարվա ազատազրկման դատապարտեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին:

Վահե Ղուկասյանը մեղադրվում էր «Շեկո» մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության և ապօրինի զենք կրելու մեջ:

Հիշեցնենք, որ անցած տարի ապրիլին 23-ին Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով Արտյոմ Կարապետյանը մահացել էր, «Քավոր Հարութ» մականունով հայտնի Հարություն Խաչատրյանը՝ վիրավորվել:

Նշենք, որ մեղադրողը Ղուկասյանի համար 22 տարվա ազատազրկում էր պահանջել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG