Մատչելիության հղումներ

Քաշաթաղում ականի պայթյունից մի մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել


Ականներ, արխիվ
Ականներ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում Toyota Prado մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քաշաթաղի շրջանի փրկարար բաժնի պետ Քերոբ Մովսիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6։30-ի սահմաններում, մեքենայի չորս ուղևորներից մեկը տեղում մահացել է, երեքին՝ տեղում առաջին օգնություն են ցուցաբերել և ուղղաթիռով տեղափոխել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ըստ Մովսիսյանի՝ ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մեկի վիճակը համեմատաբար ծանր է, սակայն, նախնական հետազոտության արդյունքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հայաստանյան որոշ լրատվամիջոցների վկայությամբ մեքենայի մեջ է եղել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Մովսիսյանը, ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ ուղևորներից երկուսն Արմավիրից են եղել, սակայն նրանց ինքնությունը դեռ չեն ճշտել։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ մահացել է ավտոմեքենայի վարորդը, վիրավորվել են ուղևորներ Ռ․ Խ․-ն, Ա․ Բ․-ն և Գ․ Ա․-ն:

Այս պահին դեպքի մանրամասները ճշտվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG