Ավստրալիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ՄԱԿ ԱԽ) է ներկայացրել Ուկրաինայի արևելքում «Մալազիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանումը դատապարտող բանաձև։ Ըստ ավստրալացի դիվանագետների՝ փաստաթղթղի քվեարկությունը կանցկացվի այսօր։
Բանաձևի նախագիծը ներառում է Boeing 777 մարդատար օդանավի կործանման դատապարտումը, մեղավորներին պատժելու պահանջը, ինչպես նաև կոչ է արվում բոլոր երկրներին՝ աջակցել արդարադատության իրականացման հարցում։
Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանը փոփոխություններ է մտցրել նախագծում։ Մոսկվան, մասնավորապես, առաջարկել է տեքստից հանել զինյալ խմբավորումների և փաստերը թաքցնելու մասին հիշատակումները։