Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին այսօր CNN-ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ի ունեցած տվյալներով, «երկիր - օդ» հրթիռը, որով խփվել է «Մալազիական ավիաուղիներ»-ի «Բոինգ»-ը Ուկրաինայի արևելքի անջատողականներին տրամադրել է Ռուսաստանը:
Նրա փոխանցմամբ` ԱՄՆ-ը վստահ է, որ օդանավի կործանման տարածքում ուկրաինական իշխանությունները չունեին «Բուկ» զենիթային համակարգեր:
Ըստ Կիևում Միացյալ Նահանգների դեսպանության տարածած հայտարարության, ամերիկյան հետախուզությունը իսկական է ճանաչել անջատողականների խոսակցության այն ձայնագրությունը, որում նրանք խոստովանում են, որ խփել են քաղաքացիական օդանավ: