Մատչելիության հղումներ

Պորոշենկոն ՄԱԿ-ին կոչ է արել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի կողմնակիցներին ընդգրկել ահաբեկիչների ցուցակում


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ՄԱԿ-ին կոչ է արել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկել ինքնահռչակ «Դոնեցի ժողովրդական հանրապետությունը» (ԴԺՀ) և «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը» (ԼԺՀ):

Պորոշենկոյի մամլո ծառայությունը հաղորդում է, որ շաբաթ օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-մունը հեռախոսազրույցի ընթացքում ասել է, թե Ուկրաինայի նախագահն ունի իր երկրի տարածքն ու քաղաքացիներին պաշտպանելու լիակատար իրավունք:

Պետրո Պորոշենկոն ՄԱԿ-ի ղեկավարին նաև հավաստիացրել է, որ Ուկրաինան լիովին պատրաստ է Դոնեցկի մերձակայքում մալազիական օդանավի կործանման հանգամանքների բաց ու թափանցիկ միջազգային հետաքննությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG