Մատչելիության հղումներ

Վթարված «Բոինգ»-ի «սև արկղերը», ըստ որոշ տեղեկությունների, անջատողականների մոտ են


Ուկրաինայի արևելքում վթարի ենթարկված «Մալազիական ավիաուղիներ» ընկերության օդանավի ինքնագիր սարքերը («սև արկղերը), ըստ որոշ տեղեկությունների, գտնվում են Գորլովկայում (Դոնեցկի մարզ), որը վերահսկում է Իգոր Բեզլերի («Բես» մականունով) գլխավորած անջատողականների խմբավորման վերահսկողության տակ: «Ուկրաինական պրավդա»-ին այս տեղեկատվությունը փոխանցել է Լուգանսկի քաղաքացիական ակտիվիստ Դմիտրի Սնեգիրյովը:

Ակտիվիստի ունեցած տեղեկություններով, «սև արկղերը» պատրաստվում են տեղափոխել Իզվարինո, որտեղ դրանք հանձնելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ուժային կառույցների տվյալներով, ինքնաթիռը խփվել էր ռուսաստանյան «Բուկ» զենիթային համակարգից արձակված հրթիռով «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» վերահսկողության տակ գտնվող տարածքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG