Մատչելիության հղումներ

Իրաքում քրիստոնյաները լքում են Մոսուլ քաղաքը


Զինյալ իսլամիստները Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի քրիստոնյա բնակչությանը սպառնացել են սպանել` եթե հավատափոխ չլինեն կամ չվճարեն հատուկ հարկ:

Հարյուրավոր քրիստոնյա ընտանիքներ Մոսուլը լքել էին մինչև «Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» խմբավորման հայտարարած վերջնաժամկետը, որը լրացել է երեկ կեսօրին:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը երեկ հեռախոսով հայտնել է, թե քաղաքում «գործնականում քրիստոնյաներ չեն մնացել»: Իսլամիստները քրիստոնյաներին պատկանող տները նշում են հատուկ նշաններով:

Տարեսկզբին նշված խմբավորման զինյալները նույնպիսի վերջնագիր էին ներկայացրել սիրիական Ռաքքա քաղաքի քրիստոնյաներին` պահանջելով յուրաքանչյուր քրիստոնյայի անվտանգության համար վճարել 14 գրամ մաքուր ոսկի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG