Մատչելիության հղումներ

Պավել Կլիմկին. Մալազիական ինքնաթիռի «սև արկղերը» ուկրաինացի մասնագետների մոտ են


Ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի արտգործնախարար Պավել Կլիմկինին, հաղորդում են, որ Ուկրաինայի տարածքում վթարի ենթարկվոծ մալազիական ինքնաթիռի «սև արկղերը» գտնվում են ուկրաինացի մասնագետների մոտ;

Նախարարը հայտնել է, որ ստեղծվել է վթարի պատճառները հետաքննող հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են փորձագետների ԻԿԱՕ-ից, Նիդերլանդներից, Մալայզիայից և ԱՄՆ-ից:

Հինգշաբթի երեկոյան ռուս-ուկրաինական սահմանի մոտ վայր ընկած Բոինգ - 777 ինքնաթիռում կար 298 մարդ: Ողբերգության պատճառների վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում Ռուսաստանի իշխանությունները, Ուկրաինայում ռուսամեռ անջատողականները և Ուկրաինայի իշխանությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG