«Մեր վշտակցությունն ենք հայտնում բոլոր անմեղ զոհերի հարազատներին, բոլոր այն երկրներին, որոնց քաղաքացիները ողբերգության հետևանքով կորցրել են իրենց կյանքը։ Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ հայ ժողովրդի անունից, արդեն ցավակցական հեռագրեր է հղել Մալայզիայի և Նիդերլանդների ղեկավարներին», - ԱԳՆ կայքէջում հրապարակված հաղորդագրության համձայան ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով NEWS.am լրատվական կայքի հարցին՝ ո՞րն է արտգործնախարարության արձագանքը երեկ Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ։
Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք տեղեկությունները, որ ինքնաթիռը կործանվել է հրթիռակոծության հետևանքով, Բալայանը, մասնավորապես, ասել է․ - «Ավիավթարի պատճառների վրա լույս կարող է սփռել միայն միջադեպի համապարփակ քննությունը։ Հայաստանը մշտապես դատապարտել է և շարունակում է բացարձակապես անընդունելի համարել ուժի կիրառումը և ուժի գործադրման սպառնալիքը քաղաքացիական օդանավերի նկատմամբ»։