Մատչելիության հղումներ

էկոնոմիկայի նախարարը ողջունել է «Քարֆուր»-ի մուտքը Հայաստան


 էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է «Քարֆուր» ընկերության ներկայացուցիչներին
էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է «Քարֆուր» ընկերության ներկայացուցիչներին

էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Քարֆուր» ընկերության Հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան Դը Նալին և գրասենյակի ներկայացուցիչներ Լորան Նազետին ու Վաչե Արսենին:

Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ Ճշմարիտյանը ողջունել է աշխարհում երկրորդ ամենախոշոր հիպերմարկետների ցանցի մուտքը Հայաստան և նշել, որ նման ընկերության գործունեությունը Հայաստանում միայն կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը:

«Քարֆուր»-ի Հայաստանյան գրասենյակի տնօրենը նշել է, որ ընկերությունը առաջին հերթին համագործակցելու է տեղական արտադրողների ու մատակարարող ընկերությունների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` կապված ընկերության ներկայացման ձևաչափի, գործունեության վայրի և բացման ժամկետի, տեղական մատակարար հնարավոր գործընկերների և մի շարք այլ խնդիրների հետ:

Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ նախարարությունն իր իրավասությունների շրջանակում կաջակցի ընկերությանը` հնարավորինս շուտ Հայաստանում իր գործունեությունը սկսելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG