Մատչելիության հղումներ

Բոլիվիայում երեխաները կարող են աշխատել տասը տարեկանից


Բոլիվիայի փոխնախագահ Ալվարո Գարսիա, արխիվ
Բոլիվիայի փոխնախագահ Ալվարո Գարսիա, արխիվ

BBC-ի փոխանցմամբ՝ Բոլիվիայում երեխաներն այսուհետ կարող են աշխատանքի անցնել տասը տարեկանից։ Այս օրենքը երեկ ընդունել է Բոլիվիայի փոխնախագահ Ալվարո Գարսիան նախագահ Էվո Մորալեսի՝ երկրից բացակայելու ժամանակ։

Նոր օրենքը երեխաներին պարտադրում է աշխատանքին զուգահեռ սովորել նաև դպրոցում, իսկ ծնողներին՝ հետևել նրանց ուսման ընթացքին։ Օրենքը նաև գործատուներին պարտադրում է երեխաներին աշխատանքի ընդունելուց առաջ, ստանալ թե ծնողների, թե երեխաների իրավունքների պաշտպանի թույլտվությունը։

Աշխատանքի ընթացքում գործատուն պարտավոր է նաև հոգ տանել երեխաների ֆիզիկական ու հոգեկան վիճակի համար և հետևել, որ երեխաները շահագործման չենթարկվեն։

Ալվարո Գարսիայի խոսքով, այս նոր օրենքը կենսական կարևորություն ունի երկրի տնտեսության համար, հատկապես, որ Բոլիվիան Հարավային Ամերիկայի ամենաթույլ տնտեսություն ունեցող երկրներից մեկն է։

Մինչդեռ, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Բոլիվիան խախտում է ՄԱԿ-ի կոնվենցիան, որով աշխատանքի անցնելու համար նվազագույն տարիք է սահմանվել 14-ը՝ զարգացող երկրների համար, իսկ 15-ը՝ մնացած բոլոր երկրների համար։

BBC-ի փոխանցմամբ՝ Մեքսիկան աշխատանքի անցնելու նվազագույն տարիք է սահմանել 15-ը, Չիլին՝16-ը, իսկ ամբողջ աշխարհում աշխատող երեխաների թիվը հասնում է 168 միլիոնի, որից միայն 13 միլիոնը Լատինական Ամերիկայից է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG