Մատչելիության հղումներ

Ավիաընկերությունները կխուսափեն Արևելյան Ուկրաինայի տարածքով թռչելուց


Ուկրաինա - «Մալազիական ավիաուղիներ»-ի կործանված «Բոինգ»-ի բեկորները Դոնեցկի մարզում, 17-ը հուլիսի, 2014թ․
Ուկրաինա - «Մալազիական ավիաուղիներ»-ի կործանված «Բոինգ»-ի բեկորները Դոնեցկի մարզում, 17-ը հուլիսի, 2014թ․

Մի շարք ավիաընկերություններ արդեն հայտարարել են, որ «Մալազիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանումից հետո այսուհետ կխուսափեն Արևելյան Ուկրաինայի տարածքով թռիչքներ իրականացնել:

Այդ մասին ասել են գերմանական Lufthansa, ռուսական Трансаэро և S7, ֆրանսիական Air France ավիաուղիների ներկայացուցիչները։

BBC-ի հետ զրույցում բրիտանացի օդաչու Ռիչարդ Ուեսքոթն ասել է, որ այդ օդային միջանցքը Եվրոպայից Ասիա տանող հիմնական ճանապարհներից մեկն է, և որ ցանկացած զինուժ պետք է իմանար, որ այդ միջանցքով անընդհատ թռիչքներ են կատարվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG