Կառավարությունը այսօրվա որոշմամբ հաստատեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Դավիթ Մուրադյանի ընտրության արդյունքը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անունից շնորհավորեց նորընտիր ռեկտորին և մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Այս տարվա հունվարին Թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահից հետո Դավիթ Մուրադյանը նշանակվել էր ռեկտորի պաշտոնակատար, այնուհետև բուհի խորհրդի կողմից ընտրվել ռեկտոր: