Մատչելիության հղումներ

«Ռոսբալտ»․ ԱԴԾ-ն հայ մեծահարուստի է ձերբակալել


Լևոն Հայրապետյան, արխիվ
Լևոն Հայրապետյան, արխիվ

«Ռոսբալտ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը ռուսաստանյան հատուկ ծառայություններում, այսօր հաղորդում է, որ երկրի Անվտանգության դաշնության ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են հայկական Սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ Լևոն Հայրապետյանին:

Ըստ նույն աղբյուրի՝ Հայրապետյանը ձերբակալվել է երեկ մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր ժամանել էր Մոնակոյից, նրան ուժեղացված պահակախմբով տարել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ հարցաքննության, որտեղ պաշտոնապես հայտարարել են ձերբակալության մասին, և քննիչները պատրաստվում են մոտ օրերս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան:

Միջոցառումը օլիգարխի նկատմամբ անցկացվում է քրեական հեղինակություն Սերգեյ Ֆինագինի հանցախմբի գործունեության քննության շրջանակներում, հաղորդում է «Ռոսբալտ»-ը:

Պաշտոնական աղբյուրները նման տեղեկատվություն առայժմ չեն հրապարակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG