Մատչելիության հղումներ

Գյումրիում աննախադեպ նվազել է բուհ ընդունվողներ թիվը


Արտագաղթը՝ բուհերում դիմորդների թվի նվազման պատճառ
please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00

Գյումրիի մանկավարժական ինստիտուտում այս տարի հատկացված տեղերը համալրվել են ընդամենը 30 տոկոսով:

«Ավելի վատ ընդունելություն չի եղել, քան այս տարի. 30 մասնագիտությունների գծով ընդամենը 232 ուսանող: Այսինքն 670-ի փոխարեն ընդամենը 232», - «Ազատության» հետ զրույցում ասաց բուհի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը` հավելելով, որ որոշ մասնագիտությունների գծով դիմորդներ առհասարակ չեն եղել. - «Քիմիա ընդհանրապես դիմորդ չենք ունեցել: Այսինքն բնագիտական և ֆիզիկամաթեմատիկական… Բնապահպանություն ոչ մի դիմորդ չենք ունեցել: Եթե մեր հանրապետությունը կորցրեց այդ մասնագիտությունները, ուրեմն, կարծում եմ, շատ ծանր կլինի մեր հանրապետության հետագա տնտեսական վիճակը»:

Եթե չկան ուսանողներ հատկապես վճարովի համակարգում, ապա կա’մ աշխատավարձն է նվազելու, կա’մ հաստիքներ են կրճատվելու: «Որոշ դասախոսների հետ արդեն ունեցել եմ հանդիպում: Առավել ևս` կենսաթոշակային տարիք ունեցող դասախոսների հետ, որոնց մասնագիտության գծով ուսանողների թիվը խիստ նվազ է կամ չկա, շնորհակալություն եմ հայտնել իրենց աշխատանքի համար, և ուղղակի զգուշացվել է օրենքի շրջանակներում, որ չկա այդ ժամերը, և իրենց ուղարկելու ենք թոշակի»:

Ռեկտորը բացառեց ֆինանսական ճեղքվածը փակելու համար ուսման վարձավճարը բարձրացնելու տարբերակը. - «Որովհետև այսօր ուսանողությունը մոտավորապես 180 միլիոն դեբիտորական պարք ունի»:

Դիմորդների թվի նվազումը Վարդևան Գրիգորյանը պայմանավորում է նաև արտագաղթով:

Նույն պատճառն է նշում նաև Գյուրիի ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Պապոյանը: Այս բուհն այս տարի կընդունի ընդամենը 86 նոր ուսանող:

«Արտագաղթն է պատճառը, որ մենք ունենք այսպիսի դեմոգրաֆիական խնդիր: Թե չէ կյանքի տևողությունն այդքան չի կրճատվել, որ մեր ուսանողների քանակը կրկնակի իջնի: Գուցե սա սոցիալական խնդիր է. մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում: Բայց սրա մեջ կան նար վտանգավոր միտումներ: Ես իմ ծանոթների շրջապատում գիտեմ, որ եթե առաջ ընտանիքի ղեկավարը մեկնում էր արտասահման, գումար էր վաստակում և ուղարկում էր գումարը, հիմա շատ դեպքերում զուտ տնտեսապես իրեն ձեռնտու է ընտանիքին տեղափոխել այնտեղ, ոչ թե գումարն ուղարկել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պապոյանը:

Նա ասաց նաև, որ նախորդ տարիներին ընդունված ուսանողներից ոմանք էլ դադարեցնում են ուսումն ու մեկնում. - «Այս տարի երևի մոտ երկու տասնյակ ուսանողների ենք ազատել համալսարանից, մեր մասնաճյուղից` իրենց դիմումի համաձայն, արտերկիր մեկնելու կապակցությամբ»:

Այս բուհում նույնպես կա’մ հաստիքներ են կրճատելու, կա’մ ուսման վարձավճարն են բարձրացնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG