Մատչելիության հղումներ

Շարժական կլինիկա` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին


Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված աջակցության ծրագրի շրջանակում Ռուսաստանը շարժական կլինիկա է նվիրել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին։

Կլինիկայի բացմանը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել է, որ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրը հնարավորություն կտա Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերի խոցելի բնակչության` աշխատանքային միգրանտների ու նրանց ընտանիքների շրջանում անվճար հիմունքներով բացահայտել ոչ միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, այլև դրան զուգակցվող սեռավարակները, հեպատիտները և այլ հիվանդությունները` պահպանելով կամավորության ու գաղտնիության սկզբունքները:

Ըստ նախարարի, միաժամանակ կիրականացվեն այլ ծառայություններ, զգալիորեն կմեծանա բժշկական խորհրդատվության ու լաբորատոր հետազոտության հասանելիությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշման բարելավմանն ու բուժման արդյունավետությանը, ինչպես նաև խնամքի ժամանակին տրամադրմանը։

Առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հայաստանում այսօր գրանցված է ՄԻԱՎ վարակով 1785 մարդ (հաշվարկային թիվը` 3700), որոնցից 911-ի մոտ ՁԻԱՀ է ախտորոշվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG