Մատչելիության հղումներ

Նշվել է 4-րդ բանակային զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձը


Այսօր Եղեգնաձորում հանդիսավոր կերպով նշվել է ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այդ կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացված զորահանդեսին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, զորամիավորումների հրամանատարներ, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, մարզային իշխանության ներկայացուցիչներ, պետական այրեր:

«Անդրադառնալով հայոց բանակի մարտունակությունը և Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազամատենչ հայտարարություններին և հակառակորդի ագրեսիվ գործողություններին` պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր հայ զինվորն առանց երկնչելու և պատվով է կատարում իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր` զսպող մեխանիզմների միջոցով կանխելով հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի անհաջող գործողությունները»,- փոխանցում է պաշտոնական հաղորդագրությունը։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է զորամիավորման ստորաբաժանումների զորահանդեսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG