Մատչելիության հղումներ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զինծառայող է զոհվել


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` հուլիսի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG