Մատչելիության հղումներ

Քերրին ժամանել է Աֆղանստան


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Քաբուլում հանդիպում է Աֆղանստանի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Համիդ Քարզայի հետ, 11-ը հուլիսի, 2014թ․
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Քաբուլում հանդիպում է Աֆղանստանի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Համիդ Քարզայի հետ, 11-ը հուլիսի, 2014թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին նախապես չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան՝ փորձելու համար մեղմել այդ երկրում վիճահարույց նախագահական ընտրությունների հետևանքով սկիզբ առած հուզումները։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հաղորդել է, որ Քերրին հանդիպելու է նախագահի թեկնածուներ Աբդուլա Աբդուլայի և Աշրաֆ Ղանիի, ինչպես նաև նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Համիդ Քարզայի հետ։

Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախնական արդյունքներով` հունիսի 14-ին անցկացված ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Աշրաֆ Ղանին՝ ստանալով քվեների 56.44 տոկոսը, սակայն հուլիսի 22-ին, երբ կհրապարակվեն վերջնական արդյունքները, այդ տվյալները կարող են փոփոխվել։

Առաջին փուլում հաղթած թեկնածու Աբդուլա Աբդուլան չի ընդունում ընտրությունների նախնական արդյունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG