Մատչելիության հղումներ

Նիդերլանդներից հարկադիր վերադարձող քաղաքացիներին կտրամադրվի 1000 եվրոյի աջակցություն


Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և Նիդերլանդների Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության և մեկնման ծառայության միջև կնքված համաձայնագրով տրամադրվող դրամաշնորհը օգտագործվելու է Նիդերլանդներից հարկադիր վերադարձող 100 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաինտեգրման նպատակով՝ փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման, օդանավակայանում դիմավորման և անհատական այլ կարիքների համար: Այս մասին որոշումը կայացվել է այսօր կառավարության նիստում։

Վերոհիշյալ համաձայնագրով տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու տրամադրելու է առավելագույնը 1000 եվրոյի աջակցություն:

2014-ին Միգրացիոն պետական ծառայության արտաբյուջետային հաշվին փոխանցվելու է ավելի քան 31 միլիոն, իսկ 2015-ին՝ մոտ 37 միլիոն դրամ:

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG