Մատչելիության հղումներ

Դոնեցկի մարզում անջատականները 4 ադրբեջանցու են պատանդ վերցրել


Ուկրաինա - Ռուսամետ զինյալները Լուգանսկ - Դոնեցկ ճանապարհին հաստատված հսկիչ անցակետում, 9-ը հուլիսի, 2014թ․
Ուկրաինա - Ռուսամետ զինյալները Լուգանսկ - Դոնեցկ ճանապարհին հաստատված հսկիչ անցակետում, 9-ը հուլիսի, 2014թ․

Դոնեցկի մարզում ռուսամետ անջատականները պատանդ են վերցրել ադրբեջանական ընտանիքի 4 անդամների: Սնեժնոյե քաղաքում գրոհայինները նախ պատանդ են վերցրել Ռովշան Հասիմովին, նրա կնոջը և որդուն, այնուհետև նրա կրտսեր եղբոր որդուն՝ 18-ամյա Էլվին Հասիմովին:

«Ուկրաինայի ուժային կառույցների օգնությամբ մեզ հաջողվեց ազատել իմ եղբայր Ռովշանին և նրա ընտանիքին: Նրանց ծեծել էին: Երկրորդ եղբորս որդին՝ Էլվինը, դեռ գերության մեջ է: Մենք նրա մասին տեղեկություն չունենք: Գրոհայինները ոչ մի պահանջ չեն առաջադրում», - պատանդառվածների ազգական, գործարար, Ուկրաինայի քաղաքացի Ռամիզ Հասիմովի խոսքերն է մեջբերում ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Հասիմովը պատմել է, որ Դոնեցկի մարզում իրենք զբաղվում են ֆերմերությամբ:

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան հյուպատոսական հարցերով առաջին քարտուղար Ասիմ Օսմանովը հաստատել է պատանդ վերցված ադրբեջանցիների մասին տեղեկատվությունը՝ հավելելով, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկում են Էլվին Հասիմովին ազատելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG