Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ Գառնի գյուղում


Այսօր վաղ առավոտից Գառնիի բնակիչները հավաքվել են գյուղի մշակույթի պալատում՝ դիմավորելու «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի ներկայացուցիչներին, ովքեր պատրաստվում են Ազատ և Գեղարդ գետերի միացման հատվածից խողովակով ջուր տեղափոխել Արտաշատի գյուղերից մեկը։

Գյուղում անհանգստացած են, ասում են՝ 15 կիլոմետր երկարությամբ Ազատ գետը ցամաքելու է։ Գյուղացիները նաև կասկածներ ունեն, որ ջուրը տարվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի սեփական հողատարածքը ջրելու համար։

Այս պահին գյուղացիները հավաքվել են ու թույլ չեն տալիս նախագիծն իրականացնող խմբին մոտենալ գետին։

Նարինե Ղալեչյան

Մանրամասները՝ ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG