Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ Հյուսիսային Քուրդիստանի ինքնավար մարզի մայրաքաղաք Էրբիլը վերածվում է երկրի զգալի մասը գրաված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալների հավաքատեղիի։
Երեկ հեռարձակված տեսաուղերձում Մալիքին հայտարարել է, թե երբեք չեն հանդուրժի այն փաստը, որ քաղաքը այժմ վերածվում է ահաբեկչական խմբավորումների կենտրոնի։