Մատչելիության հղումներ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանում հուլիսի 7-8-ին շրջանների զգալի մասում, 9-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Հուլիսի 11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 10-11-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում հուլիսի 7-8-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-10-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Հուլիսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG