Բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեղադրանքով կալանավորված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը դատավոր Լևոն Ավետիսյանի առողջական վատ վիճակի պատճառով անորոշ ժամկետով հետաձգվեց։ Այսօր նախատեսվում էր հրապարակել դատավճիռը։
Մինչև դատի մեկնարկը դատարանի շենքի առջև բողոքի ակցիա էին անցկացնում Ավետիսյանի համախոհները, ովքեր այս լուրն ավելի շուտ էին իմացել։
Նրանք իրենց կասկածներն էին հայտնում դատավորի վատառողջ լինելու վերաբերյալ՝ պնդելով, թե իշխանությունները այս կերպ ժամանակ են շահում, որովհետև չգիտեն ինչպես հանգուցալուծել Ավետիսյանի դեմ սկսված ճնշումները և գերադասում են նրան պահել կալանքի տակ։
Մանրամասներն՝ ավելի ուշ:
Նաիրա Բուլղադարյան