Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում շաբաթ օրը Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով առավելության հասավ Բելգիայի թիմի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Միակ գոլը հանդիպման 8-րդ րոպեին խփեց Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իվուայինը։
Կիսաեզրափակիչում արգենտինացիները հուլիսի 9-ին կխաղան այսօր ավելի ուշ կայանալիք Նիդերլանդներ - Կոստա Ռիկա հանդիպման հաղթողի հետ։
Այսպիսով, կիսաեզրափակիչում կխաղան մեկ անգամից ավելի աշխարհի չեմպիոն դարձած երեք հավաքականներ՝ հնգակի չեմպիոն Բրազիլիան, եռակի չեմպիոն Գերմանիան և կրկնակի չեմպիոն Արգենտինան։
Կիսաեզրափակիչի վերջին ուղեգրին հավակնող երկու թիմերից ոչ մեկը երբևէ աշխարհի չեմպիոն չի դարձել՝ Նիդերլանդները երեք անգամ մասնակցել է եզրափակիչ խաղերին, իսկ Կոստա Ռիկան իր պատմության մեջ առաջին անգամ է հասել քառորդ եզրափակիչ։