Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի ՊԲ հրամկազմի խորհրդակցություն Հադրութում


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ երեկ Հադրութ քաղաքում տեղի է ունեցել արտագնա ծառայողական խորհրդակցություն` նվիրված բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում իրականացված և իրականացվող գործընթացների քննարկմանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում նախ միավորման հրամանատարը ըստ ուղղությունների ներկայացրել է ենթակա զորամասերում և առանձին ստորաբաժանումներում կատարված աշխատանքների ընդհանուր բնութագիրը, ապա անդրադարձել առկա հիմնախնդիրներին և առաջարկել դրանց լուծման ուղիները:

Քննարկվող հարցերի շուրջ իրենց նկատառումները ներկայացրել են նաև զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներն ու համապատասխան ուղղությունների պատասխանատուները:

Ծառայողական խորհրդակցությունը եզրափակվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի ամփոփիչ խոսքով: Նա ներկաների ուշադրությունը հրավիրել է խորհրդակցության ընթացքում հնչած թերացումների վերացման և տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների անթերի իրականացման վրա: Հակոբյանը հատկապես կարևորել է բանակի վարչության աշխատանքը տեղերում, որը պետք է կրի ինչպես վերահսկողական, այնպես էլ օժանդակող բնույթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG