Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է Ուկրաինային հանձնել Ղրիմում մնացած ուկրաինական բանակի տեխնիկան ու սպառազինությունները:
Արտգործնախարարությունը պարզաբանել է, որ այդ որոշումն ընդունվել է, քանի որ Ուկրաինայի արևելքում շարունակվում են ուկրաինական բանակի ակտիվ գործողությունները: