Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների խորհրդակցություններ Երևանում


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուին, ով Հայաստան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ, կարևորվել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները բարձր են գնահատել հայ համայնքի դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Նալբանդյանն ու Աուրեսկուն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը` ընդգծելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG