Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր 17 տարվա ազատազրկման դատապարտեց բանակում մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ, զինվոր Դավիթ Խաչատրյանին։
Դատարանի որոշմամբ, պատժաժամկետի մեծ մասը՝ 13 տարին Լյուքս Ստեփանյանի սպանության համար է, իսկ մնացած 4-ը՝ մեկ այլ զինվորի՝ Հրաչյա Սարգսյանին հրազենային ծանր վնասվածք հասցնելու։
Նշենք, որ Դավիթ Խաչատրյանը չի ընդունում մեղքը, պնդում է, որ դիտավորյալ չի կյանքից զրկել ընկերոջը, այլ կատարվածը եղել է պատահականության հետևանք։
Լյուքս Ստեփանյանի հարազատները, մինչդեռ, ավելի էին սպասում դատարանից՝ նրանք պահանջում էին ցմահ ազատազրկել երիտասարդին կյանքից զրկած Դավիթ Խաչատրյանին։
Նաիրա Բուլղադարյան
Մանրամասները՝ քիչ անց: