Հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում վիրավորվել է ադրբեջանցի զինվոր Էլսևար Մամեդովը:
APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է, որ 18-ամյա Մամեդովի վիճակը գնահատվում է որպես բավարար:
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ զինվորը վիրավորվել է հայկական կողմից հրադադարի խախտման հետևանքով: Թե շփման գծի որ հատվածում է տեղի ունեցել միջադեպը և այլ մանրամասներ չեն հաղորդվում, նշվում է միայն, որ Մամեդովը զորակոչվել է Լաչինի շրջանից:
Հայկական կողմը միշտ շեշտում է, որ հրադադարը խախտում են ադրբեջանական զինված ուժերը, և իր պատասխան գործողությունների նպատակը դրանց լռեցնելն է: