ՕԵԿ-ը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան` վիճարկելու էլեկտրաէներգիայի և գազի գործող սակագները: Կուսակցությունը այդ որոշումը կայացրել է քաղաքական խորհրդի նիստի ընթացքում, որը վարել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։
ՕԵԿ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ կուսակցությունը էլեկտրաէներգիայի սակագինը չորս դրամով բարձրացնելու որոշումը համարում է չհիմնավորված։
«Քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել հուլիսի 18-ին Ազատության հրապարակում հրավիրել համազգային հանրահավաք ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, որին հրավիրում է մասնակցելու բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և անհատներին»,- ասված է տարածված հաղորդագրությունում։