Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդու՝ Վահե Ղուկասյանի գործով մեղադրականը: Մեղադրող կողմը հանրագումարում պահանջեց 22 տարվա ազատազրկման դատապարտել ամբաստանյալին:
Վահե Ղուկասյանը մեղադրվում է «Շեկո» մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության և ապօրինի զենք կրելու մեջ:
Հիշեցնենք՝ անցած տարի ապրիլին 23-ին Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով Արտյոմ Կարապետյանը մահացել է, «Քավոր Հարութ» մականունով հայտնի Հարություն Խաչատրյանը՝ վիրավորվել:
Սաթենիկ Կաղզվանցյան