Հատուկ քննչական ծառայության մամուլի (ՀՔԾ) ծառայության փոխանցմամբ՝ մի խումբ քաղաքացիներ հաղորդումներ են տվել, որ հունիսի 23-ին Երևանի Սարյան 22 հասցեում մասնակցել են բողոքի ակցիային, որի ժամանակ նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնության արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:
Այդ հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ։
ՀՔԾ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նաև, որ նույն օրը Երևանի տարբեր բժշկական հաստատություններ բուժօգնության են դիմել քաղաքացիներ, ովքեր հայտարարել են, որ վնասվածքները ստացել են Սարյան փողոցում ակցիայի ժամանակ` ոստիկանների կողմից կիրառված բռնությունների արդյունքում:
Կատարվում է նախաքննություն:
Մանրամասները՝ քիչ անց: