Ձերբակալության ռեժիմում ավելի քան 15 ժամ հարցաքննվելուց հետո Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պաշտոնապես ճանաչվել է կասկածյալ՝ դատական համակարգի վրա ճնշում գործադրելու և կոռուպցիայի գործով:
Քննիչները փորձում են պարզել, թե արդյոք Սարկոզին դատավորներից մեկին բարձր պաշտոն է խոստացել՝ իր նախընտրական ծրագրի ֆինանսավորման շուրջ գործի քննության վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու դիմաց: