Բաքվում ընթացող Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանը ընդունել է ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի դերը դատապարտող բանաձև, որում նշվում է, որ Կրեմլը կոպտորեն խախտել է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Իսկ այսօր Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարները ստեղծված իրավիճակը Բեռլինում քննարկելու են իրենց ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ: