Քիչ առաջ Տավուշի մարզում ադրբեջանցիների կողմից դիվերսիոն գործողություններ են իրականացվել: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր ու վիրավորներ չկան։ Հովհաննիսյանը փոխանցեց, որ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ։
Սարգիս Հարությունյան