Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատության է ենթարկվել Հռոմում: «Սպարտակ»-ի մամլո ծառայության հաղորդմամբ՝ վիրահատվել է հարձակվողի աջ ծնկի հոդը, նա կվերականգնվի մոտավորապես երկու ամսից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մովսիսյանը խաղադաշտ կվերադառնա 2014-15 մրցաշրջանի երկրորդ կեսում միայն:
2013-14 մրցաշրջանում Մովսիսյանը «Սպարտակ»-ի կազմում 30 հանդիպում է անցկացրել, 18 անգամ դարձել գոլի հեղինակ: