Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուժի մեջ է թողել Ֆրանսիայում գործող օրենքը, որն արգելում է մահմեդական կանանց դեմքը ծածկող գլխաշոր` նիքաբ կրել:
2011 թվականից գործող արգելքը Ստրասբուրգի դատարանում բողոքարկել է 24-ամյա մի ֆրանսուհի, ով ցանկացել է, որ իր անունը չհրապարակվի: Նա բողոքել է, որ այդ արգելքը ոտնահարում է իր կրոնական ազատությունը: