Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է Փարիզի Նանտերե արվարձանում` դատական գործընթացի վրա ճնշում բանեցնելու գործով հարցաքննության համար:
Քննությունը փորձում է պարզել, թե Սարկոզին, ով զբաղեցնում էր նախագահի պաշտոնը 2007-2012 թվականներին, արդյոք բարձրաստիճան դատավորին նոր պաշտոն խոստացե՞լ է Մոնակոյում` արժեքավոր տեղեկատվության դիմաց:
Սարկոզիից բացի հարցաքննության են կանչվել վերաքննիչ դատարանի երկու դատավորներ:
Սա Ֆրանսիայում նախկին նախագահի ձերբակալության առաջին դեպքն է: Սարկոզին կարող է պահվել 24 ժամ, կալանքի ժամկետը, սակայն, կարող է երկարաձգվել ևս մեկ օրով: