ԵԱՀԿ-ն կրճատում է դիտորդների թիվը Ուկրաինայի արևելքում և դադարեցնում է նրանց տեղակայումը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Հագը:
«Անհամբերությամբ սպասում ենք, թե երբ պետք է շարունակենք մեր գործունեությունը, սակայն դրա համար պետք է, որ անհետանան զենքերը, հենակետերը, մեզ անհրաժեշտ է տեղաշարժվելու ազատություն», - ասել է Հագը:
Օրեր առաջ Լուգանսկի մարզում ազատ են արձակվել անջատականների կողմից պատանդառված ԵԱՀԿ-ի վերջին չորս դիտորդները: Դիտորդների առաջին խմբին անջատականներն ազատ էին արձակել հունիսի լույս 27-ի գիշերը: Կազմակերպության ութ դիտորդների մայիսի վերջին Ուկրաինայի հարավ-արևելքում առևանգել ու պատանդառել էին ռուսամետ անջատողականները: