Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հաստատել է Եվրոպայի հետ ռեադմիսիայի պայմանագիրը:
Ադրբեջանի և Եվրամիության միջև այդ համաձայնագիրը ստորագրվել էր Բրյուսելում փետրվարի 28-ին, Ադրբեջանի խորհրդարանի կողմից հաստատվել էր մայիսի 30-ին: Պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանն իր վրա է վերցնում Եվրոպայում ապօրինի ապրող իր քաղաքացիների վերադարձի պարտավորությունը: