Թբիլիսիի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Գիգի Ուգուլավայի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել։
Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը մեղադրել է Ուգուլավային բյուջետային միջոցները խոշոր չափերով մսխելու մեջ՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ: