Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը այսօր ժամանել է Վրաստան` սկսելով իր այցը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրներ. այցի ընթացքում նա մինչև հուլիսի 2-ը կլինի նաև Մոլդովայում և Ուկրաինայում:
Թբիլիսիում Բիլդտը հանդիպել է Վրաստանի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի ու նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ: