Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունիսի 22-28-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8 հազար կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում: