Այսօր Կիևում` Ուկրաինայի նախագահի նստավայրի մոտ, մի քանի հազար ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով չեղյալ հայտարարել հրադադարը, ռազմական դրություն հայտարարել երկրի արևելքում և զենք տրամադրել կամավորականներին, ովքեր պատրաստ են պայքար մղել անջատողականների դեմ։
Հրադադարի ժամկետը սպառվում է հունիսի 30-ին։