Մատչելիության հղումներ

Ուզբեկստանում լրագրողը տուգանվել է «հասարակական կարգը» վտանգելու համար


Ուզբեկստանում դատարանը տուգանել է անկախ լրագրող Սայիդ Աբդուռախիմովին «խուճապ տարածելու» և առանց հավատարմագրի աշխատելու համար:

Աբդուռախիմովը «Ֆրանս Պրես»-ին ասել է, որ հունիսի 28-ին դատարանի կայացրած վճռով տուգանքը կազմում է 4 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որը ինքը պետք է վճարի «առանց արտոնագրի աշխատելու» և «հասարակական անվտանգությունն ու կարգը» վտանգող նյութեր տարածելու համար: Նա նշել է, որ տուգանքի գումարը մի քանի անգամ գերազանցում է երկրում միջին աշխատավարձի չափը:

Դատավճիռը բողոքարկել պատրաստվող լրագրողը փոխանցել է նաև, որ դատարանի որոշմամբ առգրավվել է իր տեսախցիկը:

Աբդուռախմանովը Սիդ Յանուսով կեղծանունով թղթակցում է Ռուսաստանում գործող Fergana.ru կայքին, որը հաճախ է քննադատում ուզբեկական իշխանություններին և Ուզբեկստանում արգելափակված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG