Մատչելիության հղումներ

Նյու Յորքի փողոցներից մեկը կկոչվի Սերգեյ Դովլաթովի անունով


Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել ռուս գրող Սերգեյ Դովլաթովի անունով քաղաքի փողոցներից մեկն անվանակոչելու նախաձեռնությունը, որը գրողի երկրպագուները քաղաքապետարան էին ներկայացրել անցած տարեվերջին:

Անցած շաբաթ կայացած քվեարկության ժամանակ 26 ձայնով որոշվել է Դովլաթովի անվամբ կոչել Քուինս թաղամասի փողոցներից մեկը, որտեղ 1979 թվականից, երբ արտագաղթել էր ԽՍՀՄ-ից, մինչև իր մահը` 1990 թվականը, ապրել էր գրողը:

Դովլաթովի ստեղծագործությունները, որոնք իր կյանքի օրոք չեն հրատարակվել Խորհրդային միությունում, այժմ հսկայական ժողովրդականության են վայելում հատկապես Ռուսաստանում:

Քաղաքային խորհրդի հավանությանն արժանացած օրինագիծն այժմ սպասում է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոյի ստորագրությանը:

Սերգեյ Դովլաթովը ծրագրեր է վարել «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG